ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՆՐԱՄԱՍՆ
ՄԻՆԻՄԱԼ ԾԱԽՍԵՐ
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՈՐԱԿՅԱԼ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական իրավունքի ոլորտ
Քաղաքացիական իրավունք, գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։
Քաղաքացիական իրավունքի աղբյուր են Սահմանադրությունը, քաղաքացիական օրենսգիրքը, և այլ օրենքներն ու նորմատիվ այլ ակտերը։
ԿԱՄ Զանգահարեք +374 93 852-950


Քրեական իրավունքի ոլորտ
Քրեական իրավունքը իրավունքի հնագույն դասական ճյուղերից է. այն կարգավորում է հասարակական հարաբերություններ, որոնք ուղղված են հանցավոր ոտնձգություններից անձի նրա իրավունքների և ազատությունների հասարակության և պետության շահերի պաշտպանությունը։ Քրեական իրավունք հասկացությունը ընկալվում է երեք իմաստով՝
- Իրավունքի ճյուղ,
- Օրենսդրության ճյուղ,
- Համանուն գիտության դասընթաց:
Այլ ճյուղերից այն տարբերվում է իր կարգավորող հասարակական հարաբերությունների շրջանակով և դրանց կարգավորման մեթոդով։ Քրեական իրավունքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական այնպիսի նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են թե հանրորեն վանգավոր որ արարքներն են հանցագործություն և ինչպիսի պատիժներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ են կիրառվում հանցանք կատարած անձանց նկատմամբ, սահմանում են քրեական պատասխանատվության հիմքը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ու պատժիչ ազատելու կարգն ու պայմանները։